Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՓՈՇՈՒ ՓՈԹՈՐԻԿ, ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՏԱՐԱՓ

ՓՈՇՈՒ ՓՈԹՈՐԻԿ, ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՏԱՐԱՓ
01.07.2011 | 00:00

Մինչ մայրաքաղաքն աշխուժորեն դիմահարդարվում է, Թումանյան-Մաշտոց խաչմերուկի կանգառը վերածվել է փոշու տոնահանդեսի։ Անշուշտ, անվճար հիմունքներով։ Մինչ կժամանի երանելի միկրոավտոբուսը, քաղաքացին լիաբոլ շնչում է Շահումյանի անվան միջնակարգ դպրոցից արտավիժող փոշու քուլաները։ Ընթերցողը պիտի որ հիշի` կրթօջախը երեսպատված էր դեղին տուֆաքարով և բավականաչափ թարմ տեսք ուներ։ Այնուամենայնիվ, որոշում է կայացվում ամառային արձակուրդներին է՛լ ավելի գեղեցկացնել դպրոցի ճակատը։ Հավանաբար, մեզ առայժմ անհասանելի, խորհուրդ կա այստեղ։
Ինչևէ, նորոգման աշխատանքները բուռն ընթացքի մեջ են, և երկրորդ, երրորդ հարկերի պատուհաններից շինաշխատանքներ իրականացնող վարպետներն ու բանվորները քարի ու կրի մնացորդն ուղղակի գահավեժ թափում են դպրոցամերձ կանաչ գոտի։ Նկատել եմ, անցորդների բողոքներն անվրդով անտեսվում են։ Մինչդեռ կա այլ եղանակ` շինաղբը հավաքել պարկերում և, ներքև իջեցնելով, բարձել բեռնատարը։ Սակայն վայ-շինարարները զուր ժամանակ ու էներգիա չեն կամենում վատնել։
Իսկ աշխղեկին հայտնաբերել այդպես էլ չի հաջողվում։ Նա հավերժորեն «ըստեղ չի, երբ կըլնի, չեմ իմանում» ծածկագրով է պաշտպանված։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ